Ամերիկացի պլաստիկ վիրաբույժ Ռենդալ Հեյվորթը ստեղծել է NightLift կոչվող յուրահատուկ կրծկալ, որը կանխում է կրծքի կախվելը և կնճիռների առաջացումը: Այդ ներքնազգեստը կանայք պետք է կրեն քնած ժամանակ, այն պահում է յուրաքանչյուր կուրծքը՝ անկախ նրա քնած դիրքից: Այս մասին հայտնում է ladyhealth.com.ua-ն:
Հենց կրծքի կնճիռների առաջացումն ու կախվելու կանխարգելումը կրծկալի ամենամեծ առանձնահատկությունն է՝ նշում է բժիշկը: Եթե կուրծքն արդեն սկսել է ժամանակի ընթացքում կախվել, այդ ներքնազգեստը ոչ մի կերպ չի օգնի նախկին ձևը վերադարձնել: Իսկ ահա կանխել տարիքային փոփոխությունները, կարծես, կարող է:











































