Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

«Փաշինյանի նախագիծը անիմաստ է, մակերեսային». «Դուրս մեր գրպանից»-ը քննարկման եզր չի տեսնում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է՝ եթե արագաչափերով արձանագրված խախտումը կատարվել է 15 տարի և ավելի հնության մեքենայով, առնվազն 10 տարվա և 250-350 ձիաուժ շարժիչով մեքենայով, առնվազն 5 տարվա և 120-250 ձիաուժ շարժիչով մեքենայով, մինչև 120 ձիաուժ հզորությամբ ցանկացած տարիքի մեքենայով, բեռնատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով, այդ դեպքերում նշանակվում է տուգանք Վարչական օրենսգրքով սահմանված տուգանքի կեսի չափով: Առաջարկվող փոփոխությունը չի տարածվում «կենդանի» արձանագրված խախտումների վրա, չի տարածվում նաև այն դեպքերի վրա, երբ արագաչափերով և տեսախցիկներով արձանագրված խախտումներն իրականացվում են ճոխ և համեմատաբար ճոխ մեքենաներով:

Նախագծի հեղինակը մատնանշել էր, որ նախագիծը առնվազն լավ առիթ պիտի դառնա, որպեսզի լրջորեն քննարկենք, թե ինչպես պետք է ազատվել արագաչափերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների անընդունելի հարստահարումից:

«Առաջին լրատվական»-ը նախագծի վերաբերյալ զրուցեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանի հետ: Նա ընդգծեց, որ նախագծի մասով քննարկման եզր չի տեսնում. «Ես վարում եմ մեքենա, որ 26 տարեկան է, բայց ես չեմ կարծում, որ այս օրինագիծը առհասարակ ինչ-որ մեկին պետք է»: Ըստ նրա ՝ պետք է նախ և առաջ խախտում կատարող մեքենաների քանակի նվազեցման ուղղությամբ աշխատել, անվտանգ երթևեկության մասին մտածել, իսկ տուգանքների չափը նվազեցնելով կամ պակասեցնելով՝ ճանապարհային երթևեկությունը ոչ մի կերպ չի կանոնակարգվում. օրինակ՝ անհրաժեշտ է ընդհանրապես հրաժարվել տեսախցիկներից:

Արման Սուլեյմանյանի դիտարկմամբ՝ տեսախցիկները ի սկզբանե չունեն տրամաբանություն, դրա բացատրությունը շատ պրիմիտիվ է, տեսախցիկները պետք է տեղադրվեն ըստ մեթոդաբանության, որը Հայաստանում չկա. «Հայաստանի երթևեկությունը հիվանդ է քաղցկեղով, այն, ինչ առաջարկում են պատգամավորները, մոտավորապես նույնն է, որ քաղցկեղով հիվանդի ոտքերը դնեք տաք ջրի մեջ կամ ասպիրին տաք. սա ոչ մի հարց չի լուծում, ոչ մի ձևով չի օգնում»:

Նա ընդգծեց, որ առաջարկվող նախագծին իրենք դեմ չեն՝ թող լինի, բայց դրա հետ առանձնապես մեծ հույսեր չեն փայփայում. «Ես անձամբ հույսեր չեմ տածում, որովհետև եթե հարգարժան պատգամավորի իմփիջմենթի նախագիծը կյանքի կոչվեր, հիմա սրա մասին չէինք էլ խոսի: Ես շատ կասկածամտորեն եմ վերաբերվում, որ այս կամ այն նախագիծը կարող է օգուտ բերել վարորդներին, որովհետև իրենք խորքային չեն»:

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց խնդիրը համակարգը ուղղելն է, մտածողության փոփոխությունը, իսկ այս նախագծի նման աննշան նախագծերը չեն կարող մտածողություն փոփոխել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում