Saturday, 27 06 2026
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու

ԿԸՀ-ն առաջարկում է վերացնել դրոշմակնքելու ինստիտուտը

Նոր Ընտրական օրենսգիրքն էական առաջընթաց է արձանագրել ընտրական իրավահարաբերությունների կարգավորման բնագավառում, այդուհանդերձ ԸՕ-ի պրակտիկ կիրառումը ցույց տվեց, որ ընտրական գործընթացը կարգավորող առանձին նորմեր և ինստիտուտներ ունեն կատարելագործման անհրաժեշտություն: Այս մասին Ազգային ժողովի մարտի 18-ի նիստում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» ԿԸՀ-ի հաղորդագրությունը:

ԿԸՀ-ի նախագահը, մասնավորապես, առաջարկել է վերանայել և հստակեցնել թեկնածուների նախընտրական հիմնադրամների հետ կապված օրենսդրական դրույթները: Ըստ նրա, հատկապես կարգավորման ենթակա են թեկնածուի կողմից ԸՕ-ով սահմանված որոշ դեպքերում նախընտրական հիմնադրամ չբացելու առկա հնարավորությունը, նախընտրական հիմնադրամները սպասարկող ժամանակավոր հատուկ հաշվեհամարների վրա կալանք դնել-չդնելու, ինչպես նաև թեկնածուի նկատմամբ պատասխանատվություն կիրառել-չկիրառելու հարցը այն դեպքում, երբ պայմանագրային պարտավորությունները գերազանցում են քվեարկության օրվանից հետո հիմնադրամում առկա ֆինանսական մնացորդը:

Հանձնաժողովն առաջարկում է նաև Ընտրական օրենսգրքից հանել ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը դրոշմակնքելու ինստիտուտը: ԿԸՀ-ն գտնում է, որ ԸՕ-ով ամրագրված դրույթներով մեկից ավելի անգամ քվեարկելը բացառելու ավելի առանցքային հնարավորություններ են ամրագրված, մասնավորապես, ընտրողների ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների գրանցման կանոնակարգումները:

Բացի այդ, հանձնաժողովն առաջարկում է որպես ընտրակաշառքի դեմ արդյունավետ պայքարի միջոց օրենսդրական կանոնակարգում, ըստ որի ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնողներն ազատվեն քրեական պատասխանատվությունից: ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու համար:

Առաջարկվում է նաև մանրամասն ուսումնասիրել դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված եզրակացություններում առկա առաջարկները, ինչպես նաև 2012թ.-ի մայիսի 6-ի պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանի որոշումներում ներկայացված իրավական դիրքորոշումները և, ըստ անհրաժեշտության, կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

 

‹‹Փաստինֆո» 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում