Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ նախկին դատախազ Զաքարիա Օզը, որի նկատմամբ Թուրքիայում հայտարարված է հետախուզում և կայացվել է կալանավորման որոշում, այժմ Գերմանիայում է։
Նա «Երևանից է մեկնել» Գերմանիա։ Զաքարիա Օզն ու Ջելալ Քարան ներգրավված են եղել «Էրգենեքոն» և «Մեծ կաշառք» (2013 թվականի դեկտեմբերի 17/25) գործերի քննման գործընթացում և իրենց նկատմամբ կալանավորման վճռի հրապարակումից 12 ժամ անց անցել են Վրաստան, իսկ այնտեղից էլ «մեկնել են Երևան»։ Երեկ երեկոյան նրանք «Երևանից ինքնաթիռով մեկնել են» Գերմանիա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել էր վերադարձնել ու պատժել «Հայաստան» փախած նախկին դատախազներին, որոնց Թուրքիայում մեղադրում են գյուլենականներին աջակցելու մեջ։










































