«Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին գոլ հեղինակեց «Ատալանտա»-ի դեմ խաղում, ինչով էլ ընդհատեց առանց գոլերի անցկացրած 8 հանդիպումների շղթան:
«Կարևոր էր, որ մեր թիմն առավելության հասնի: Այժմ կարելի է վայելել հաղթանակն ու առաջիկայում ավելի զգույշ խաղալ: «Նապոլի»-ն հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Մենք ցանկանում ենք առաջ գնալ»,- Sky Sport Italia-ն մեջբերում է 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերը:
Վերջերս լուրեր են շրջանառվում Կավանիի անձնական կյանքում առկա խնդիրների մասին: Ասում են, որ ֆուտբոլիստը սիրուհի ունի, մինչդեռ նրա կինը նախորդ շաբաթ ևս մեկ որդի է պարգևել Կավանիին:
«Իմ խնդիրները բացառապես կապված են թիմի գրանցած արդյունքների հետ: Չեմ ցանկանում քննարկել անձնական կյանքս: Ես խոսում եմ միայն խաղադաշտում»,- նշել է Կավանին:










































