«Էվերթոն»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է, որ թիմի կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզը չի լքի ակումբն այս ամռանը:
«Այդ հարցը փակված է: Մենք մտադիր չենք վաճառել Սթոունզի տրանսֆերը: Դա հենց սկզբից էլ հայտնի էր: Մենք այն թիմերից չենք, որոնք հրաժարվում են իրենց լավագույն ֆուտբոլիստներից»,-Մարտինեսի խոսքերը փոխանցում է BBC-ը:
21-ամյա անգլիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Չելսի»-ն, որը նրա տեղափոխության դիմաց առաջարկում էր 26 միլիոն ֆունտ:









































