Հռոմի «Ռոմա»-ի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է իր 10 համարի մարզաշապիկի հետագա ճակատագրի մասին:
«Ամենամեծ բանը, որ կարող եմ ցանկանալ 10 համարի մարզաշապիկն ինձնից հետո կրողներին՝ Մեսսիի պես մեծության հետ մարզաշապիկով մեկ անգամ փոխանակվելն է: Ես հենց այդպես արեցի Գամպերի գավաթի խաղարկության խաղից հետո: Յուրաքանչյուրն այդպիսի հնարավորություն պետք է ունենա:
10 համարի մարզաշապիկն իմ երկրորդ կաշին է, բայց ցանկացած մեկը հնարավորություն ունի կրել այն ինձնից հետո ու դրանով մեծ հաջողությունների հասնել»,- ասել է Տոտին:
Հիշեցնենք, որ թիմի նորեկ Ժերսոնը լուսանկար էր հրապարակել, որտեղ նա ձեռքում էր պահել 10 համարի անվանական շապիկը:








































