Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Եվրոպայի 2014/15թթ մրցաշրջանում լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եռյակը, որը հրապարակվել է երեկ։
Եռյակում տեղ են գտել Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսն ու Քրիշտիանու Ռոնալդուն։
«Ռոնալդուն եռյակու՞մ է․ պետք է լինեին Մեսսին, Սուարեսն ու Նեյմարը»,- հայտարարել է Էնրիկեն։
Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակվելու է օգոստոսի 29-ին՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վիճակահանության օրը։










































