Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Մարտի 23-ը և 24-ը` համքաղաքային շաբաթօրյակի օրեր

Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ համաբուժարաններ է դիմել 429 կին, որոնցից 399 հետազոտություններ է անցել սրտաբանության և աչքի կլինիկաներում, 18-ը վիրահատվել է: Ակցիայի շրջանակում այսօրվանից համաբուժարաններ կարող են դիմել նաև գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք և ստանալ համապատասխան անվճար բժկական օգնություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընքացքում ևս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է ավտոբուսայինով: Բնակչությանը կսպասարկի մասնավորի կողմից ներկրված ևս 32 ավտոբուս: Անձրևային տեղումների ժամանակ մայրաքաղաքում երթևեկության հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով համապատասխան կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել հեղեղատարների մաքրման աշխատանքները: 2013 թվականի ծրագրերով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նախատեսված վերգետնյա հետիոտն անցումների կառուցման հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու նպատակով:

Մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների ու բակային տարածքների մաքրմանն ու աղբահանությանն անդրադառնալով` հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել չնախատեսված վայրերում աղբի կուտակման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Անդրադառնալով մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին` զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են. ըստ վարչական շրջանների ձևավորված են առանձին խմբեր` կից պատասխանատուներով:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև ոռոգման ցանցերի անցկացման և կանաչապատման աշխատանքների, այդ թվում գարնանային ծառատունկի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է աշխատանքերում ակտիվորեն ներգրավել բնակչությանն ու համատիրություններին` ծառատունկեր կազմակերպելով նաև բակային տարածքներում:

Քաղաքապետը հանձնարարել է Հյուսիսային պողոտայի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների համալիր ծրագրի իրականացման մասով ներկայացնել հստակ ժամանակացույց: Բազմաբնակարան շենքերի, արձանների, կամուրջների և ժայռային հատվածների արտաքին գեղավեստական լուսավորության հետ կապված «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ պարբերաբար գույքագրվում և վերացվում են լուսավորության ցանցում առկա թերությունները: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում Մյասնիկյան պողոտայի, Սարալանջի ճանապարհահատվածի և Հրազդանի կիրճի ժայռային հատվածների գեղարվեստական լուսավորության ապահովման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում