Արարատի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին` Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներից 6-ը գտնվում են Արարատի բժշկական կենտրոնում, իսկ մեկը հոսպիտալացվել է Վեդու բժշկական կենտրոն` տարբեր վնասվածքներով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից որևէ մեկի «կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
Երկու վիրավոր ծանր վիճակում տեղափոխվել է մայրաքաղաք. մեկը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսն «Էրեբունի» բժշկական կենտրոններում: Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ հետազոտությունները: