Գիտնականները կարողացել են երիտասարդացնել ծեր ուղեղը: Համապատասխան փորձը կատարվել է ծեր առնետների վրա՝ հայտնում է direct-press.ru-ն:
Հիշեցնենք՝ սինապսիսների (ուղեղի բջջային միացություններ) կառուցվածքում աշխատանքի աստիճանական վատացման հետևանքով հիշողության որակը տարիքի հետ նվազում է ուղեղի բոլոր մասերում, որոնք կարևոր են սովորելու և հիշելու համար:
Գիտնականների վերջին փորձերը ցույց են տվել, որ քիմիական գործընթացը, որը վերահսկում է գեների ակտիվացման գործընթացին, ազդում է տարիքային փոփոխությունների վրա: Դա ամենամեծ ազդեցությունն ունենում է տեղեկության պահպանման համար կապերի կառուցվածքի և ուժը փոխելու՝ մարդկային ուղեղի ունակության վրա: Բժիշկներն այդ ունակությունն անվանում են սինապտիկ ճկունություն:
Կալիֆոռնիայի համալսարանից Ցույ-Վեյ Սեն իր գործընկերների հետ հետազոտության արդյունքում պարզել է, որ ծեր առնետների հիպոկամպում ավելի քիչ է եղել ուղեղի նեյրոտրոֆիկ գործոն կոչվող պրոտեինը: Հենց դա է պատասխանատու սինապտիկ ճկունության համար:
Երբ գիտնականները ծեր առնետների հիպոկամպի հյուսվածքները մշակել են հատուկ դեղամիջոցով, կենդանիները կարողացել են վերականգնել սինապտիկ ճկունությունը, ինչը բնորոշ է եղել միայն երիտասարդ առնետներին:











































