Softnex պորտալի փոխանցմամբ՝ բիոինժեներները հետազոտել են ադենովիրուսների մուտացիան։ Նրանց հաջողվել է վերստեղծել վիրուսի հետադարձ էվոլյուցիան ու ստանալ նրա ենթադրյալ նախնուն։
Ստացված վիրուսը ենթադրաբար բեկումնային է լինելու գենային թերապիայի ոլորտում։ Հետազոտությունն անցկացրել են Հարվարդի համալսարանի գիտաշխատողները։ Ադենովիրուսները պաթոգեն չեն։ Գենային թերապիայի ժամանակ մասնագետներն այդ վիրուսների օգնությամբ գեները հասցրել են խոցելի հատվածներին ։ Մարդկային օրգանիզմը, ճանաչելով այդ վիրուսը, շատ արագ քայքայել է այն։ Վիրուսի նախնուն վերականգնելը կօգնի նրան դարձնել ավելի դիմացկուն։










































