Դեյվիդ Բոուի նոր՝ The Next Day ալբոմը գլխավորել է բրիտանական չարթը ու դարձել 2013թ. ամենից արագ վաճառվող ձայնասկավառակը: Այս մասին տեղեկացնում է Official Charts Company-ի կայքը:
Թողարկվելու առաջին շաբաթվա ընթացքում ձայնասկավառակը վաճառվել է ավելի քան 94 հազար օրինակով:
Անցած անգամ Բոուին Մեծ Բրիտանիայի չարթեր էր բարձրացել էր 20 տարի առաջ՝ Black Tie, White Noise ալբոմով, որը թողարկվել էր 1993թ.:
The Next Day ձայնասկավառակը թողարկվել է 2013թ. մարտի 11-ին: Ալբոմը միանգամից գլխավորեց iTunes օնյալն-խանութի չարթը:
Ձայնասկավառակը Բոուին ձայնագրել է պրոդյուսեր Թոնի Վիսկոնտիի հետ:
Ի զորակցություն Բոուի՝ նոր ալբոմի կապակցությամբ հյուրախաղերի՝ հնչում են հակասական տեղեկություններ: Վերջին անգամ նա հյուրախաղերի է մեկնել 2003թ. լույս տեսած Reality ալբոմի համար:









































