Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն AS-ի հետ զրույցում նշեց, որ ֆիզիկականից զատ իր համար մեծ նշանակություն ունի նաև հոգեբանական պատրաստականությունը:
«Ֆուտբոլում շատ կարևոր է հոգեբանական պատրաստականությունը: Այն նույնքան կաևոր է, որքան ֆիզիկական պատրաստականությունը: Խաղերի ժամանակ ֆուտբոլիստից կենտրոնացում է պահանջվում, բայց միևնույն ժամանակ նա պետք է կարողանա գործել հանգիստ և սառնասիրտ:
Բազմաթիվ թույլ կողմեր ունեմ, բայց չեմ պատրաստվում խոսել դրանց մասին»:








































