Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա հայտնաբերել է ջերմային նեյտրոնների զգալիորեն բարձր հոսքով շրջան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ռոսկոսմոսը»:
Մարսագնացի տվյալները, որը 10 կմ է անցել Գեյլի խառնարանի հատակով, հնարավորություն են տվել պարզելու, որ գրունտի վերին և ստորին շերտերում ջրի պարունակությունը փոխվել է 2-5%-ի սահմանում՝ ըստ քաշի, իսկ շերտերի միջև սահմանը մոտ 20-30 սմ խորության վրա է:
Հետազոտողները ենթադրել են, որ դա մատնանշում է գրունտում ջրի զգալի առկայությունը՝ 10% ըստ զանգվածի, կամ այն, որ գրունտը շատ յուրահատուկ քիմիական բաղադրություն ունի: «Հայտնաբերված «օազիսի» բնությունն առայժմ անբացատրելի է»,- գրում է գերատեսչությունը:










































