Վրացական Medianewsկայքի փոխանցմամբ, վրացական խորհրդարանի մեծամասնությունը համաձայն չէ Սահմանադրական դատարանի այն որոշման հետ, ըստ որի` հակասահմանադրական են ճանաչվել «Ցույցերի ու հանրահավաքների» մասին օրենքի որոշ նորմեր:
Մասնավորապես, հակասահմանադրական է ճանաչվել այն դրույթը, որով արգելվում է մի շարք վարչական շինություններից, այդ թվում՝ նաև դատարանի շենքից20 մետր շառավղով հեռավորության վրա հանրահավաքների անցկացումը:
Միևնույն ժամանակ վրացական խորհրդարանը պատրաստակամություն է հայտնել դարձյալ քննարկել տվյալ խնդիրը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ բոլորը պարտավոր են հարգել Սահմանադրական դատարանի վճիռը:
Ի դեպ,վրացական ընդդիմադիրները մեծ ցնծությամբ են ընդունել Սահմանադրական դատարանի այս վճիռը` համարելով, որ սա հասարակության առաջին հաղթանակն էր Սաակաշվիլիի ռեժիմի դեմ: