Բրիթնի Սփիրսը վերադառնում է դերասանական կարիերային. երգչուհին կնկարահանվի «Կույսը» սերիալում: Նորությունը երգչուհին հայտնել է իր թվիթերյան էջում:
«Ինձ հրավիրել են նկարահանվելու իմ ամենասիրելի հեռուստատեսային նախագծերից մեկում՝ «Կույսը»»,- գրել է Սփիրսը:
Նրա գրառումն անմիջապես մեկնաբանել է նախագծի սցենարիստ Ջեննի Սնայդեր Ուրմենը. «Այո, երազանքներն իրականանում են»:
«Կույսը» Ջեյն անունով աղջկա մասին է, որը մեծացել է լատինաամերիկացի խիստ տատիկի ազդեցությամբ: Մեծանալով՝ նա շարունակել է ապրել տատիկի կանոններով, որոնց հիմքում եղել են համեստությունն ու մաքրաբարոյությունը: Սակայն գինեկոլոգին սովորական այցը փոխել է նրա ողջ կյանքը. նա պատահական արհեստական բեղմնավորման զոհ է դարձել:
Կադրեր «Կույսը» սերիալից


Հիշեցնենք՝ Սփիրսը վերջին անգամ կինոյում խաղացել է 2011թ.: Այդ ժամանակ էկրան է բարձրացել «Հանցագործ» ֆիլմը, ավելի վաղ նա նկարահանվել է «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը» սերիալում, բայց Սփիրսի մասնակցությամբ ամենահայտնի նախագիծը, թերևս, 2001թ. «Խաչմերուկներ» ֆիլմն է:
Կադր «Խաչմերուկներ» ֆիլմից

Մաս «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը» սերիալից

«Հանցագործ» ֆիլմի պաստառը










































