Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Անգլիայի կալվածքներից մեկում (պատկանում է մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող ազգային մասնավոր բարեգործական հիմնադրամին) պահվող Ռեմբրանդտի դիմանկարը, որը մինչ օրս համարվում էր նրա աշակերտի գործը, պատկանում է անձամբ վարպետի վրձնին: Նման եզրակացության է եկել XVII դարի անվանի հոլանդացի նկարչի ստեղծագործության առաջատար մասնագետներից մեկը՝ Էռնստ վան դե Վետերինգը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նա իր եզրակացությունը հիմնավորում է վերջերս նորագույն տեխնոլոգիայով անցկացված փորձաքննությամբ: Մասնավորապես, նկարն ուսումնասիրվել է ռենտգենյան ճառագայթներով, վերլուծության են ենթարկվել ներկի պիգմենտները, ուսումնասիրվել են նաև կտավի համար հիմք ծառայած փայտանյութի տարիքային օղակները:
Մասնագետը եկել է այն եզրակացության, որ ներկաբծերը համապատասխանում են վարպետի ստեղծագործության ձևին ու այն ժամանակաշրջանին, որին պատկանում է նկարը:
Եզրակացությունը, համաձայն որի՝ Ռեմբրանդտի դիմանկարը կարող է նկարած լինել նրա աշակերտը, արվել էր 1968 թվականին:
Փորձագետների գնահատականներով՝ Ռեմբրանդտի ինքնադիմանկարն արժե 30 մլրդ դոլար:







































