«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար դարպասապահ Պետր Շմեյխելը համարում է, որ «Այաքս»-ի դարպասապահ Յասպեր Սիլեսենը չպետք է տեղափոխվի իր նախկին ակումբ: Հիշեցնենք, որ դարպասապահը համարվում է Դավիդ դե Խեային փոխարինողի հիմնական հավակնորդը:
Սիլեսենը 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Լուի վան Գալի գլխավորած Հոլանդիայի հավաքականի հիմնական դարպասապահն էր: Կոստա Ռիկայի հետ քառորդ եզրափակիչում (0:0, 11 մետրանոցներով՝ 4:3) 11 մետրանոց հարվածաշարերի ժամանակ հոլանդացի մասնագետը նրան փոխարինեց Թիմ Կրուլով:
«Սիլեսենը, անշուշտ, լավ դարպասահ է, սակայն հիշեք աշխարհի առաջնությունը: Վան Գալը նրան փոխարինեց 11 մետրանոց հարվածաշարերից առաջ: Դա խոսում է այն մասին, որ մարզիչը 100%-ով չի վստահում նրան: Ես չէի ցանկանա տեսնել այդպիսի դարպասապահ «Յունայթեդ»-ում: Դե Խեայի հեռանալու դեպքում, ես ուրախ կլինեի Ուգո Լյորիսի տրանսֆերը տեսնել»,-Շմեյխելի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:









































