Դամասկոսում հայ զինվոր է զոհվել: Բերիո առաջնորդարանի Facebook-ի պաշտոնական էջի հաղորդմամբ՝ մարտի 15-ին Դամասկոսի արևելյան արվարձաններից Մլեհա-Ջարամանա շրջանում զինված բախումների հետևանքով զոհվել է Սիրիայի բանակի ծառայող, հայազգի Վազգեն Իսահակ Տաղլյանը:
21-ամյա երիտասարդի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին՝ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում:











































