Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան Իբիցա է մեկնել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի խաղից հետո: Լոնդոնյան ակումբի մարզչական շտաբը 2-օրյա հանգիստ է տրամադրել թիմի ֆուտբոլիստներին:
Կոստան օգտվել է առիթից: Իբիցայում նա ամբողջ գիշերն անցկացրել է դիջեյ Ավիչիի համերգին: Այդ մասին հայտնում է Goal. Com-ը:
Նշվում է, որ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռ չի արձագանքել Կոստայի արարքին:








































