Մեծ Բրիտանիան մինչև 2016 թվականի մարտի 31-ը կնախապատրաստի տարբեր ուղղություններով 2000 ուկրաինացի զինծառայողների։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն իր գործընկեր Ստեփան Պոլտորակի հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Բրիտանիան նպատակ է դրել մեծացնել ուկրաինացի զինվորականների թիվը՝ հասցնելով 2000-ի, ովքեր կուրսերով նախապատրաստություն կանցնեն։ Եվ մենք ցանկանում ենք ավարտել այդ կուրսերը մինչև ֆինանսական տարվա ավարտը՝ մարտի 31-ը»,- ասել է նա։
Ֆելոնը նաև տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն նախապատրաստել է ուկրաինական բանակի ավելի քան 100 զինծառայողի, և որ այդ ծրագրը կընդլայնվի։











































