Thursday, 11 06 2026
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք

Ապրիլի 21-ին Սերժ Թանկյանը միանալու է Լոս Անջելեսի հայերին` բողոքելու Օբամայի դեմ

Ամերիկահայերը զայրացած են, որ նախագահ Օբաման պատրաստվում է Լոս Անջելեսում իր վերընտրության քարոզարշավը մեկնարկել այս շաբաթ, Ապրիլի 24-ի նախօրեին` չկատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տված իր լուրջ խոստումը:

Հատուկ համայնքային հանձնախումբ է ստեղծվել բողոքի ցույց կազմակերպելու համար` հիշեցնելու նախագահ Օբամային իր դրժած բազմաթիվ խոստումների մասին: Ամերիկայի բոլոր խոշոր հայկական կազմակերպությունները ոտքի են ելել: Մամլո հաղորդագրություններ են գրվել, եթերը ողողվել է ցույցի վերաբերյալ հարցազրույցներով ու հայտարարություններով, հազարավոր թռուցիկներ են տպագրվել ու բաժանվել, ցուցանակներ ու պաստառներ են պատրաստվել և ավտոբուսներ վարձակալվել` ապրիլի 21-ին Նախագահի դրամահավաքի ձեռնարկման վայր ժողովրդին փոխադրելու նպատակով:

Սպիտակ տունը հավանաբար գոհունակությամբ չի ընդունել ամերիկահայերի ծրագրած ցույցի լուրը: Ոչ Նախագահը, և ոչ էլ նրա աշխատակազմը չէին ցանկանա նրա վերընտրության քարոզարշավը մեկնարկելու համար երկրի խոշոր քաղաքներից մեկն այցելելիս բախվել հիասթափված ընտրողների, որոնք հեռուստախցիկների առջև կասկածի տակ կառնեն նրա վստահելիությունը:

Մինչև այս շաբաթ, Սպիտակ տան պաշտոնյաներն անուշադրության էին մատնել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի մարտի 28-ի նամակը, որով Նախագահը կամ Կաբինետի անդամներից մեկը հրավիրվել էր մասնակցելու Ապրիլի 24-ի ամենամյա ոգեկոչման արարողությանը` ծաղկեպսակ դնելու Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Հաշվի առնելով ապրիլի 21-ին Նախագահի այցելության կապակցությամբ ակնկալվող խոշոր ցույցը, Դեմոկրատական կուսակցության պաշտոնյաները խնդրել են Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբից մի երկրորդ նամակ ուղարկել, հրավիրելով Նախագահին այցելել Մոնտեբելոյի Ցեղասպանության հուշարձանը, որը մի քանի րոպեի հեռավորության վրա է գտնվում նրա ժամանման վայրից` Քալվեր Սիթիից:
Քիչ հավանական է, որ ապրիլի 21-ին Նախագահը նման քայլի դիմի` հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, մանավանդ որ երեք օր անց` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ նա հանդես է գալու ուղերձով, որտեղ մեկ անգամ ևս կխուսափի ցեղասպանություն բառն օգտագործելուց:

Մոնտեբելո նախագահական այցելության խայծը չպետք է հայկական համայնքին հետ պահի իր վճռակամությունից` հոծ բազմությամբ ներկա լինելու Նախագահի դրամահավաքի վայրի դիմաց Քալվեր Սիթիում: Իրականում, այն փոքր հետաքրքրությունը, որ Սպիտակ տունը ներկայումս ցուցաբերում է հայության հանդեպ, հավանաբար թելադրված է ծրագրված ցույցի մասին մտահոգությամբ:
Իրատեսական չէ ակնկալել, որ Նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը հաջորդ երկու տարիների ընթացքում, կամ էլ երկրորդ անգամ վերընտրվելու դեպքում: Նման պայմաններում այդ երկու «արգելված» բառերն օգտագործելու համար նրան աղաչելու և պաղատելու փոխարեն, ամերիկահայերը պետք է քարոզարշավային յուրաքանչյուր այցի ժամանակ հարցականի տակ դնեն նախագահ Օբամայի վստահելիությունը և պատշաճությունը` երկիրը ևս չորս տարով ղեկավարելու: Լռություն պահպանելով ամերիկահայերը պարզապես քաջալերած կլինեն այլ ընտրված պաշտոնյաներին, որ նրանք ևս խաբեն հայկական համայնքին սին խոստումներով:

Հայոց ցեղասպանության համայնքային կազմակերպչական հանձնախումբը` Ապրիլի 21-ի ցույցը կազմակերպող մարմինը հանդես է եկել կոչով` հորդորելով Լոս Անջելեսի հայերին խուռն բազմությամբ մասնակցել ցույցին, որպեսզի նախագահ Օբաման լսի համայնքի «խոր հիասթափությունը` իր նախընտրական խոստումը չկատարելու համար» և «արդարություն հասցնի հայ ժողովրդին»: Աշխատանքային խմբի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ստվար բազմությամբ ոչ միայն հուժկու և հստակ ուղերձ կհղվի Սպիտակ տուն, այլև հայկական քաղաքական պահանջները լսելի կդառնան աշխարհի միլիոնավոր մարդկանց, որոնք ամերիկյան և միջազգային հեռուստատեսությամբ կհետևեն նախագահի այցելությանը:

Ողջունելի է, որ հայտնի ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը մասնակցելու է ապրիլի 21-ի ցույցին: Ավելին, Թանկյանը ուղերձ է տեղադրել ֆեյսբուքի իր ավելի քան 570 հազար երկրպագուների համար, կոչ անելով նրանց միանալ բողոքին. «Կոչ ենք անում բոլորին Հարավային Կալիֆորնիայում, հինգշաբթի, ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին միանալ բողոքի ցույցին` հորդորելու նախագահ Օբամային կատարել իր խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս հարցը միշտ չափազանց կարևոր է եղել Սերժի և նրա ընտանիքի համար»:

Հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել ժողովրդին փոխադրելու նպատակով. ժամը 13:30-ին ավտոբուսները կշարժվեն Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցուց, Հոլիվուդի «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» վարժարանից և Էնսինոյի «Ֆերահյան» վարժարանից: Նրանք, ովքեր պատրաստվում են իրենց փոխադրամիջոցներով մեկնել ցույցի վայր, պետք է ժամը 15:00-ին լինեն` «Sony Studios»-ի դիմաց, 10202 W. Washington Boulevard, Քալվեր Սիթի, Կալիֆորնիա:
Որքան ցուցարարների թիվը մեծ լինի, այնքան նրանց ներկայությունն ավելի տեսանելի, իսկ ձայներն ավելի լսելի կլինեն:
 
Թարգմանությունը` Ռ.Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում