«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ կատալոնացիների հարձակվող Պեդրոյի ապագայի հարցը լուծում կստանա առաջիկա օրերին: Տեղեկությունների համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հավակնորդներ են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:
«Պեդրոյի ապագան շուտով կորոշվի, քանի որ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել»,- Goal-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:
Հիշեցնենք՝ Պեդրոն «Բարսելոնա»-ի սան է և իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել կատալոնական ակումբում: Պրիմերայի նախորդ մրցաշրջանում հարձակվողը 35 հանդիպում է անցկացրել «կապտանռնագույններ»-ի կազմում (15-ը՝ հիմնական կազմում) և դարձել 6 գոլի հեղինակ:









































