«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը կփորձի ձեռք բերել «Սանթոս»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի իրավունքները:
Tmw-ի տեղեկությունների հաաձայն` անգլիացիները պատրաստ են 58 մլն եվրո վճարել 21-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ երիտասարդ տաղանդի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը: Ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է շարունակել կարիերան Եվրոպայում:







































