Չինաստանի նոր վարչապետ Լի Կեցյանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքներն առ այն, որ Չինաստանի իշխանություններն արտերկրից ցանցահենային հարձակումներ են կազմակերպում, և հայտարարել է, որ Պեկինը հանդես է գալիս կիբեռհարձակումների դեմ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մամլո ասուլիսի ժամանակ Լի Կեցյանն ասել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը չպետք է միմյանց անհիմն մեղադրանքներ առաջադրեն:
Չինաստանի նոր նախագահ Սի Ցզինպինի հետ իր հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի անհանգստությունն էր հայտնել Չինաստանի կողմից իրականացվող կիբեռհարձակումների առնչությամբ:










































