Thursday, 11 06 2026
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը վետո է դրել Էրդողանի թեկնածության վրա

Թուրքական Haberpan կայքի փոխանցմամբ, Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) վետո է դրել 12 անկախ թեկնածուների վրա, այդ թվում նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) 7 ներկայացուցիչների թեկնածության վրա, որոնց թվում նույնպես կային ժամանակին թուրքական բանտերում հայտնվածներ:

Այս դեպքը Թուրքիայում հիշեցրել է 9 տարի առաջ` 2002 թվականի ընտրություններում, YSK-ի կողմից Էրդողանի վրա դրված վետոն, քանի որ նա ժամանակին ազատազրկում էր կրել Թուրքիայի նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով: Այդ պատճառով էլ YSK-ն վճռել էր Էրդողանին զրկել թեկնածությունից` հենվելով Սահմանադրության 76-րդ և խորհրդարանականների ընտրական օրենքի 11-րդ հոդվածների վրա: Նշվում էր, որ անգամ համաներման արժանացածները չեն կարող պատգամավոր դառնալ:

Հիշեցնենք, որ 1994-1998 թվականներին Էրդողանը Ստամբուլի քաղաքապետն էր, սակայն 1998 թվականի փետրվարի 21-ին թուրքական դատարանը, կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու համար, Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետով Էրդողանին դատապարտել է մեկամյա բանտարկության և նշանակել 860 միլիոն (հին) թուրքական լիրա տուգանք (ցույցերից մեկի ժամանակ Էրդողանն արտասանել էր. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»):

Էրդողանի բողոքարկումներից հետո նախ այդ պատժաչափը նվազեցվեց մինչև 10 ամսվա, իսկ տուգանքը` մոտ 177 միլիոնի, ապա Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1998 թվականի սեպտեմբերի 24-ին վճռեց, որ Էրդողանը բանտում պետք է անցկացնի 4 ամիս:

Էրդողանը բանտից, ուր հայտնվել էր մարտի 26-ին, դուրս եկավ 1999 թվականի հուլիսի 24-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում