Արքայազն Հարին մեծ ոգևորությամբ սպասում է, թե երբ հորեղբայր կդառնա: Նրա զարմուհին կծնվի ամռանը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նրա եղբոր՝ արքայազն Ուիլյամի կին Քեյթ Միդլթոնն աղջիկ երեխայի է սպասում: Այս մասին հայտնում է 7days.ru կայքը:
Հարին Քեյթի հետ ընկերական հարաբերությունների մեջ է և միշտ ուրախ է նրան օգնել: Վերջերս, երբ Քեյթը Հարիի մոտ գանգատվել է անքնությունից, արքայազնը նրան խորհուրդ է տվել հատուկ շնչառական վարժություն կատարել: Վերջինս այն յոգայի դասերի ընթացքում է սովորել:
Այնպես որ, Քեյթը մինչ անկողին մտնելը կատարում է «ուջայի պրանայամա» վարժությունը, և խորը քունը երաշխավորված է: Միևնույն ժամանակ Հարին խորհուրդ է տալիս նրան յուրացնել յոգայում շնչառության այլ տեխնիկաներ ևս, որպեսզի Քեմբրիջի դքսուհին սովորի լիցքաթափվել ու կիրառել այդ գիտելիքները ծննդաբերության ժամանակ:











































