Հայդի Քլումը երբեք չի թաքցրել իր թուլությունը ֆասթֆուդի հանդեպ: Աստղը հաճույքով երբեմն այցելում է արագ սննդի ռեստորաններ, որտեղ ամենաշատը սիրում է համբուրգերներ ու կարտոֆիլ-ֆրի ճաշակել:
Այժմ մոդելը կարող է առողջության համար ոչ այնքան օգտակար իր հակումը գործի դնել աշխատանքում: Այս մասին հայտնում է wday.ru կայքը:
Քլումը նկարահանվել է արագ սննդի Carl’s Jr. հայտնի ցանցի գովազդում: Հոլովակի սյուժեի համաձայն՝ սեքսուալ գիշերազգեստով սուպերմոդելը գայթակղում է ուսանողին և առաջարկում նրան ախորժելի համբուրգեր փորձել:
Հարկ է նշել, որ չնայած բարձր կալիորիականությամբ սննդի հանդեպ սիրուն, աստղը պահպանել է իդեալական կառուցվածքը նույնիսկ 4 երեխաներ լույս աշխարհ բերելուց հետո:










































