Thursday, 25 06 2026
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Պոչեր թողնելը դարձել է իշխանությունների գործունեության բնորոշ գիծը

«Ես տրամաբանական պատասխան չեմ գտնում, որովհետև իսկապես անհասկանալի է»,- մեր հարցին, թե իշխանություններն ինչո՞ւ չեն գնում ԵԽԽՎ պահանջների կատարմանը, մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակմանը, պատասխանեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում ՀՀ հարցով համազեկուցողները, խոսելով քաղբանտարկյալների մասին, նշել էին, որ Նիկոլ Փաշինյանի դեպքում կարող է կիրառվել վաղաժամկետ ազատ արձակման դրույթը, իսկ Սասուն Միքայելյանի նկատմամբ հումանիստական մոտեցում կարելի է ցուցաբերել` կապված նրա առողջական վիճակի վատացման հետ:
«Համաներում տեղի ունեցավ` կապված մարտի 1-ի իրադարձությունների հետ, և այդ համաներման նպատակն էր իսկապես այս խնդիրը լուծելն ու այդ էջը փակելը: Բայց միշտ պոչեր թողնելը, կիսատ-պռատ լուծումներ գտնելը կարծես դարձել է իշխանությունների գործունեության բնորոշ գիծը: Եվ սա առաջին դեպքը չի:

Փաստորեն, պրոբլեմներն անընդհատ կիսատ լուծելով` պահպանում ենք լարվածությունը և նոր խնդիրներ առաջացնում ԵԽ հետ մեր հարաբերություններում»,- իր մտահոգությունները հայտնեց պարոն Ռուստամյանը: Նրա խոսքերով, իշխանությունները չեն մտածում, որ երբ չեն լուծվում խնդիրները, դրանք հենց երկրի ներսում են զարգանում ու խորանում` հանգեցնելով տարբեր դրսևորումների: «Պարտավորությունների կատարումը պետք չի ընկալել որպես պարտավորություններ ԵԽ նկատմամբ, դրանք նախևառաջ պարտավորություններ են մեր ժողովրդի հանդեպ: Պարտավորություններ են, որ իշխանությունները պետք է կատարեն ժողովրդի, երկրի հանդեպ իրենց պատասխանատվությունից ելնելով: Իշխանությունների մոտ չկա այս հարցի խորքային ընկալումը: Սա նոր երևույթ չի:

Մեկընդմիշտ պետք է ընկալել, որ բոլոր այս հարցերը պետականաշինության համար կարևոր խնդիրներ են, և եթե դրանք դիտարկենք այդ տրամաբանությամբ, բոլորովին այլ նշանակություն կհաղորդենք պարտավորությունների կատարմանը` հասկանալով, որ հենց իշխանությունների հեղինակության բարձրացման իրական հարց է այն լուծում, իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների նորմալացման հարց է լուծում: Եվ հակառակը` դա չանելը առաջացնում է լրջագույն անջրպետ ժողովուրդ-իշխանություն հարաբերություններում` տանելով օտարման: Խնդիրների չլուծվածությունն, ի վերջո, հարվածում է երկրին, ժողովրդին ու իշխանություններին»,- ընդգծեց պարոն Ռուստամյանը:

Մեր հարցին` սեպտեմբերին ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ կկիրառի՞ ՀՀ հանդեպ. մանավանդ, որ ժամանակը ցույց է տվել` մինչև իշխանություններին պատժամիջոցներով չվախեցնես, ինքնակամ չեն գնա բարեփոխումների,ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ն կգնա պատժամիջոցների: Էլի կլինեն խիստ գնահատականներ, բայց նրանք նորից հույսը կկապեն ապագա ընտրությունների նորմալ անցկացման հետ, ու ամեն ինչ կորոշվի նրանով, թե ինչպես անցան ընտրությունները: Այսինքն` նորից հարցերի աղբյուրը Հայաստանն է, ու նայած, թե ինչպես կարձագանքի հասարակությունն այդ երևույթներին` նույն ձևով էլ կարձագանքի դրան ԵԽ-ն: Պետք չի երբեք մտածել, որ դրսից մեզ պարտադրվելու են ինչ-որ իրավիճակներ, ժողովրդավարության զարգացում և այլն: Իրենք այդպես անմիջական չեն մտնում այս գործընթացների մեջ: Իրենք միշտ ասել են, որ իրենց խնդիրը դիտորդական է, գնահատականները տալիս են, բայց ժողովրդավարության կայացման հարցը Հայաստանի խնդիրն է` իր ամբողջության մեջ` իշխանություն, ժողովուրդ, ընդդիմություն»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին խնդրեցինք մեկնաբանել ՀՀ վերաբերյալ միջազգային տարբեր կազմակերպությունների հնչեցրած քննադատությունները` կապված երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հետ: «Սա աքսիոմա է: Երկրի ներսում եղած մեր պրոբլեմները միշտ առաջացնում են դրսից երկրի նկատմամբ ճնշումներ: Դա փաստ է: Այս ամենը պետք է տեսնել հենց այդ կապի մեջ: Պետք չէ ակնկալել ու սպասել որևէ երկրի, կառույցի գնահատականին, որ հասկանանք, թե ինչ կա մեր երկրում: Ի վերջո, այս խնդիրները լուծողը մեր ժողովուրդն է` իր քաղաքական կառույցներով»,- ասաց պարոն Ռուստամյանը` հավելելով, որ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում տուժում է ժողովուրդը:

«Ժողովուրդը ձևավորում է իշխանություններ` լավ, թե վատ, և այդ իշխանություններն էլ տնօրինում են ժողովրդի ճակատագիրը: Սա է, դժբախտաբար, իրականությունը: Եվ ժողովրդի մասը, որ չի ընկալում իր դերն այս ամենի մեջ, նպաստում է, որ նման իշխանությունները երկար, տևական ժամանակ իշխեն ու տնօրինեն մեր ճակատագիրը: Բայց այդ տնօրինման ձևից մենք դժգոհ ենք»,- նշեց նա:

Ռուստամյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ մոնիտորինգի նիստին համազեկուցողների գնահատականներին: «Նրանք կարծում են, որ եթե տեղի չունենա համաձայնություն իշխանության և ընդդիմության միջև, կխորանա ՀՀ-ում նկատվող քաղաքական բևեռացումը: Իսկ քաղաքական բևեռացումը շատ վատ միջավայր կստեղծի ՀՀ-ում` ընտրությունների անցկացման առումով:

Բևեռացմանը նպաստող հանգամանք է նաև այն, որ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալված մարդիկ առայսօր գտնվում են անազատության մեջ, ավելին` առայսօր պարզված չեն մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները, ինչը ևս թունավորում է ՀՀ մթնոլորտը»,- ասաց նա` հավելելով, թե ԵԽԽՎ համազեկուցողները կարևորել են ընտրական գործընթացներն, ու ընտրությունների հանդեպ վստահությունն ապահովող կարևոր գործոն է համարվում ԸՕ բարեփոխումը, ընդ որում` բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնության հասնելու միջոցով: «Բայց դա տեղի չի ունեցել, ավելին` նախագծում չեն ընդունվել ընդդիմության ներկայացրած առաջարկները: Մոնիտորինգի հանձնաժողովը, նկատի ունենալով ընդդիմության առաջարկները, նախագծերն ուղարկել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությանը, որպեսզի ապահովի հավասարությունը քննարկումների մեջ: Նրանք հուսով են, որ երկու նախագծերն ունենալով Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը` իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորման դեպքում երկրորդ ընթերցման ժամանակ կարող են համապատասխան փոփոխությունների ենթարկվել»,- ասաց Ռուստամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում