Ինչպես երևում է, գեղեցկությունը ձեռք ձեռքի է քայլում բարձր տեխնոլոգիաների և գիտության հետ: Նման տպավորություն է ստեղծվում լուսատու տպիչներով լինզաների և լուսատու արհեստական արտևանունքների (թարթիչներ) հայտնվելուց հետո: Այժմ գեղեցկուհիների աչքերը մթության մեջ իրոք փայլում են, սակայն ոչ թե երջանկությունից, այլ լինզաներից և արհեստական արտևանունքներից: Շուկայում հայտնվել են վանդակների, ծաղիկների, Բեթմենի պատկերներով տարբեր գույների լինզաներ՝ ներառյալ վարդագույն, կանաչ և դեղին:
Դրանից բացի, շուտով վաճառքում կհայտնվեն արհեստական լուսադիոդներով արտևանունքներ, որոնք նախատեսված են այն աղջիկների համար, ովքեր ցանկանում են իրենց աչքերը առավելագույնս մեծ և վառ դարձնել: Մշակողները այս «հրաշքը» աչքերը մեծացնող պլաստիկ վիրաբուժության պատասխանն են համարում:
Լուսադիոդային արտևանունքները դեռ մշակման փուլում են: Փորձագետները մշակել են դրանք՝ հաշվի առնելով մարդու աչքի բազմաթիվ առանձնահատկությունները: Մշակողները պնդում են, որ այս նորարարական ապրանքները այնքան հեշտ են օգտագործվում՝ ինչպես սովորական արհեստական արտևանունքներն ու լինզաները:







































