ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է Ռունիի՝ ֆրանսիական ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
«Չեմ հերքի, որ մենք հետաքրքրվում ենք Ռունիի ծառայություններով, սակայն նա մեր հետաքրքրությունների շրջանակում հայտնված միակ ֆուտբոլիստը չէ: Ռունիի տրանսֆերի ձեռքբերումը մեզ կգոհացնի: Սակայն մենք կապ չենք հաստատել ոչ Ռունիի, ոչ նրա գործակալի, ոչ էլ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Ինչ վերաբերում է Բեքհեմին, ապա նա հանդես կգա ՊՍԺ-ում այնքան ժամանակ, որքան կցանկանա»,- Լեոնարդոյին մեջբերում է Sky-ը:








































