Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է ՌՊԼ-ի 21-րդ տուրի շրջանակներում «Լոկոմոտիվ»-ի դեմ կայացած հանդիպումը:
«Բարդ հանդիպում անցկացրեցինք: Գոլային պահեր ունինք թե մենք, թե մրցակիցը: Չեմ կարծում, որ «Լոկոմոտիվ»-ը հանդիպումից առաջ մտածում էր, թե ինչպես կասեցնել Մովսիսյանին, քանի որ բացի ինձ «Սպարտակ»-ում ևս 10 խաղացողներ կան:
Մենք 2 միավոր կորցրեցինք: Պետք է հաշվի առնել, որ «Լոկոմոտիվ»-ն ուժեղ թիմ է, որը գրագետ հանդիպում անցկացրեց: Միևնույն ժամանակ «Սպարտակ»-ը ևս որակյալ խաղ ցուցադրեց»,- նշել է Մովսիսյանը՝ ռուսական մամուլին տված հարցազրույցում:









































