Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Մարթա Այվազյան. «Փաստաթուղթը թեև խիստ, բայց բավական ուշացած է»

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կլսվի Հայաստանի հարցը: Դրանից առաջ` մայիսի սկզբին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը կհրապարակի իր զեկույցը:

Օրերս Մոնիտորինգի հանձնաժողովում ընթացել են Հայաստանի հարցով քննարկումները, իսկ ԵԽ-ի պաշտոնական կայքում Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման վերաբերյալ համազեկուցողների տեղեկատվությունն է տեղադրված assembly.coe.int/CommitteeDocs/2011/amondoc12rev_2011.pdf:
«Առաջին լրատվականը» Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարթա Այվազյանին խնդրեց գնահատել վերոնշյալ տեղեկատվական նյութը: Մ.Այվազյանը նախ նշեց, որ այս փաստաթղթում արտացոլված է` ԵԽԽՎ բանաձևերի կատարման ընթացքը,մասնավորապես այն, ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին, տասը սպանությունների բացահայտման բացակայությանը, սպանությունների հանգամանքներին, և շեշտվում է պատասխանատուների հարցը: Մ.Այվազյանը կարևորեց այն, որ փաստաթղթում հղում է կատարվել քաղբանտարկյալների խնդրին, նշվել է Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի մասին, մասնավորապես վերջինիս պարագայում նշվել է նրա առողջական վիճակը` այն համարելով հիմնավոր պատճառ նրան ազատ արձակելու համար:

«Առանձնահատուկ ուշադրություն կարելի է դարձնել նրան, որ համազեկուցողները գնահատելով ընդհանուր վիճակը` փաստում են, որ Մարտի 1-ի դեպքերի չբացահայտումը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա և գումարվելով սոցիալական ծանր իրավիճակին` կարող է նոր խռովությունների ալիքի պատճառ հանդիսանալ», նշեց Մ.Այվազյանը:

«Առաջին լրատվականի» հարցին, թե փաստաթուղթը աշնանային նստաշրջանից առաջ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ` Մ.Այվազյանը պատասխանեց. «Փաստաթուղթը թեև խիստ է, բայց բավական ուշացած է: Բացի այդ, Մոնիտորինգի հանձնաժողովը ինչ-որ չափով սպառել է իր նշանակությունը մեր հասարակության համար: Սակայն սա կարող է խթան հանդիսանալ աշնանային նստաշրջանից առաջ, որպեսզի մեկ անգամ ևս զգուշացնեն իշխանություններին` հնարավոր բացասական զարգացումներից ձերբազատվելու նպատակով:

Փաստաթղթից երևում է, որ իշխանություններն այս ընթացքում կորցրել են վստահությունը. բազմաթիվ խոստումները չեն կատարվել: Փաստաթղթում շեշտը դրվել է պահանջների իրականացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է փաստաթղթի խիստ տոնայնությանը, ապա դրա պատճառը թերևս այն է, որ ԵԽ-ն ցանկանում է փրկել իր դեմքը, քանի որ անդամ պետությունում արդեն երեք տարի է` գոյություն ունեն քաղբանտարկյալներ, բացահայտված չեն տասը քաղաքացիների սպանությունները, բանակի մասնակցությունն արդեն դարձել է ակնհայտ, ինչի մասին վկայում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, և նրանք պարտավոր էին այս ամենը ինչ-որ կերպ արտացոլել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում