«Զոհրաբ Զոհրաբյանը երբևէ չի եղել ՀՀԿ անդամ, այլ որպես պատգամավոր եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ»,- Henaran.am-ին ասել է Զոհրաբյանի օգնական և մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր , որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Մամուլի խոսնակը հաստատել է, որ Զոհրաբյանը օրեր առաջ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: «Ավելին ասեմ, Զոհրաբ Զոհրաբյանը կյանքում առաջին անգամ դարձել է կուսակցական: Նա համալրել է ԲՀԿ-ի շարքերը և այժմ ԲՀԿ-ի խորհրդի անդամ է»,-նշեց Նաիրա Հարությունյանը: Միաժամանակ նա «հիշողության կորուստ» ունեցողներին հիշեցրել է, որ 2007թ-ին Զոհրաբ Զոհրաբյանը պատգամավոր էր ընտրվել Արաբկիրում` մեծամասնական ընտրակարգով` առավելության հասնելով ԲՀԿ-ական մրցակից Հայրապետ Հայրապետյանի նկատմամբ:










































