Ըստ Պետական եկամուտների կոմիտեի այսօր հրապարակած խոշոր հարկ վճարողների 2011թ. փետրվարի մոնիտորինգի տվյալների` 2011թ. հունվար և փետրվար ամիսներին 440 խոշոր հարկ վճարողները 26.7%-ով ավելացրել են բյուջե վճարած հարկերի ծավալը:
Նշենք, որ այդ նույն ամիսներին բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներն աճել են 10.8%-ով: Նշենք նաև, որ նշված 440 կազմակերպությունների կողմից 2011թ.-ի փետրվար ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 56.4 %-ը: