ԵԽԽՎ նստաշրջանում ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի և ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ռաֆիկ Հուսեյնովի միջև:
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը Համարբերգին ասել է, թե հայերը թունավորել են իրենց ջրերը, որի հետևանքով սահմանամերձ շրջաններում սատկում են հավերը, կովերն ու մյուս կենդանիները:
Թոմաս Համարբերգն ի պատասխան այդ հայտարարությունների ասել է, թե իր մանդատի շրջանակներում մարդու իրավունքներով զբաղվելն է:
«Եվ նույնիսկ այս հարցից հետո ես չեմ պատրաստվում ընդլայնել իմ իրավասությունների մանդատը»,- հեգնել է նա: