Արդեն որոշվել է՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը տեղի է ունենալու Մարզահամերգայինի փոքր դահլիճում, որը տեղավորում է 2000 մարդ: Ըստ «Հրապարակի»՝ դրսից սակավաթիվ հյուրեր են լինելու, այս պահին ճշտվում է հրավիրյալների ցանկը: Նորընտիր նախագահը պաշտոնը, ըստ Սահմանադրության 54-րդ հոդվածի, ստանձնում է Աժ հատուկ նիստում:
Ի դեպ, ՀՀԿ-ական «Հրապարակի» աղբյուրները չբացառեցին, որ մինչև ինաուգուրացիան Սերժ Սարգսյանը կանդրադառնա Ազատության հրապարակ գնալու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին:








































