Քանի որ տղամարդ-տեզերագնացների հետ տիեզերանավերի վրա հաճախ կին-տիեզերագնացներ են լինում, ամերկացի գրող Լորա Վուդմանսին հետաքրքրվել է՝ արդյո՞ք հնարավոր է սեքսը տիեզերքում, մասնավորապես՝ Միջազգային տիեզերական կայանում: Տիեզերագնացներից շատերն ընտանիքներ ունեն, և այս հարցի քննարկումը վերաբերում է նրանց անձնական կյանքին: Սակայն Երկրից և ընտանիքներից երկարաժամկետ հեռու գտնվելը կարող է հանգեցնել երկու սեռերի մերձեցմանը:
Բացի դրանից, Լորա Վուդմանսին ցանկանում է իմանալ՝ արդյո՞ք կին-տիեզերագնացները չեն ցանկանում երեխային տիեզերքում բեղմնավորել: Գաղափարն անհավանական, սակայն շատ հետաքրքիր է: Ոչ բոլոր կանայք կարող են դրանով պարծենալ: Դրանով նույնիսկ կարելի է հպարտանալ:
Ապագայում կարող են առաջանալ այնպիսի տիեզերական ընկերություններ, որոնք, տիեզերական զբոսաշրջությունից բացի, կառաջարկեն տիեզերքում երեխա բեղմնավորել: Երիտասարդ զույգերը կարող են հարսանեկան ճամփորդության տիեզերք մեկնել և այնտեղ բեղմնավորել իրենց առաջնեկին, հետո էլ պարծենալ, որ իրենք տիեզերական երեխա են ունենալու:





































