Wednesday, 01 07 2026
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Վճռաբեկ դատարանը մինչև մարտի 21-ը կորոշի ՀԱԿ ակտիվիստների ճակատագիրը

Վճռաբեկ դատարանը մինչև մարտի 21-ը կորոշի ՀԱԿ ակտիվիստների ճակատագիրը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը: Նա նշեց, որ երիտասարդների գործով լրացուցիչ բողոքը դատավորների վրա մակագրվել է փետրվարի 21-ին:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6, Արտակ Կարապետյանին՝ 3, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին՝ 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը տղաների բողոքը նոյեմբերի 13-ին մերժեց:

Ակտիվիստների փաստաբան Վահե Գրիգորյանը վճիռը բողոքարկեց Վճռաբեկ դատարանում, շուրջ մեկ ամիս սպասելուց հետո դատավորն այն ետ էր ուղարկել՝ պատճառաբանելով, թե չի հասկացվում՝ ուզում են տղաների պատիժը մեղմացնե՞լ, թե՞ արդարացնել: Լրացուցիչ բողոք ներկայացնելու համար փաստաբանն ուներ 20-օրյա ժամկետ. վերջինս այն ներկայացրեց փետրվարի 14-ին:

Նշենք, որ տղաների գործով անհանգստություն են հայտնել ինչպես հայկական մի շարք հասարակական, այնպես էլ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին պաշտոնական նամակ էր ուղարկել՝ անհրաժեշտ համարելով այս գործի բոլոր դրույթների վերանայումը` Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:

Կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնել առ այն, որ «մինչ ձերբակալությունն այս չորս երիտասարդների նկատմամբ արդյունավետ քննություն չի իրականացվել» և ոստիկանության բաժնում նրանք «դաժան վերաբերմունքի» են արժանացել, և Վճռաբեկ դատարանին հորդորել է լուրջ ուշադրություն դարձնել այդ պնդումներին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները մեղադրվում են 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ բախման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ գործադրելու, առողջությանը վնաս հասցնելու, խուլիգանության համար:

Երիտասարդներն իրենց մեղքը չեն ընդունում և պնդում են, որ իրականում ոստիկաններն են իրենց նկատմաբ ուժ գործադրել, սադրել բախումը: Ակտիվիստներից Տիգրան Առաքելյանն ավելի քան մեկուկես տարի գտնվում է անազատության մեջ: Եթե Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունի, կկալանավորվեն նաև մյուս երեք տղաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում