J.P. Morgan Chase բանկի ղեկավարությունը փորձել է թաքցնել կորուստները, որոնց ծավալը գերազանցել է 6.2 միլիարդ դոլարը: Այդ մասին են վկայում ԱՄՆ Սենատի կողմից անցկացված հետաքննություն արդյունքները: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Կորուստները կապված են դերիվատիվներին առնչվող օպերացիաների հետ, որոնց դիրքերը պաշտոնական փաստաթղթերում բնութագրվել են որպես ապահովագրման միջոց: Այդպիսով բանկը տեղեկություն է թաքցրել վերահսկիչ մարմնից: Բացի այդ, հետաքննության արդյունքները վկայում են, որ ստորաբաժանման ղեկավարությունը աշխատակիցներին ստիպել է քողարկել կորուստները դիրքերի բարձրացման ճանապարհով, ինչպես նաև ուղղումներ մտցնել ռիսկային մենեջմենթի համակարգում:
2012-ի կեսերին J.P. Morgan Chase-ը միայն 6 շաբաթում 2 մլրդ դոլարի վնաս է ունեցել՝ ռիսկերի ապահովագրման սխալ ռազմավարության պատճառով:
Նման մասշտաբային կորուստների պատճառը լեգենդար թրեյդեր Բրունո Իսկիլի գործողություններն են: Նա կիրառել է 125 առաջատար ընկերությունների վարկային դեֆոլտային սվոփերը՝ հունվարին և փետրվարին բարդ առևտրային ռազմավարության ստեղծման համար: 2012-ի մարտի 31-ի դրությամբ՝ պորտֆելի ընդհանուր չափը կազմել է մոտ 8 մլրդ դոլար: Բրունոյի մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հենց նա է հանդիսանում այն նույն լոնդոնյան կետը, որը կտրուկ տատանումներ է առաջացրել վարկային դեֆոլտային սվոփերի շուկայում:








































