WBA և WBC վարկածներով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդը մեկնաբանել է երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզերի խոսքերը:
Մեյուեյզերը նշել էր, որ Ուորդի մասնակցությամբ մենամարտերը մեծ հետաքրքրություն չեն առաջացնում մարզասերների շրջանում, իսկ տոմսերը վաճառվում են մեծ դժվարությամբ:
Ուորդը հայտարարեց, որ հանուն Մեյուեյզերի դեմ մենամարտի պատրաստ է փոխել քաշային կարգը (160 ֆունտ): Նշենք, որ Մեյուեյզերն իր մարզական կարիերայում երբեք քաշը չի ավելացրել 154 ֆունտից և ավելի բարձր քաշային կարգում հանդես չի եկել:
«Ֆլոյդն ասում է, որ մենամարտում է միջակությունների դեմ: Նա միակ մարդն է, որի դեմ մենամարտի համար պատրաստ եմ նվազեցնել քաշս մինչև 160 ֆունտ, բայց նա չի ընդունի իմ առաջարկը»,- Ուորդի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը:









































