Լևոն Իգիթյանը համարում է, որ Սերժ Սարգսյանը հաղթել է, այլ կարծիք իրեն չի հետաքրքրում:
Դիտարկմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ ինքն է հաղթել, նշեց. «Է, դու էլ ասա»:
Այսօր Ազատության հրապարակում կատարվողը Լևոն Իգիթյանը թամաշայություն է համարում: «Դա թամաշա է, բայց ես չեմ ասում՝ ձայնի իրավունք չունի, սակայն երկրի ճակատագիրը չպետք է թամաշայի վերածել: Րաֆֆիի հետ մտերիմ եմ, բայց ես նրա մեջ չեմ տեսնում այն հատկությունները, որ պետք է Ալիևի կամ Գյուլի հետ բանակցություններ վարելու համար, ես Սերժ Սարգսյանի մեջ տեսել եմ դրանք»,- հավելեց Լևոն Իգիթյանը:
Լևոն Իգիթյանը երբևէ ընտրակեղծիք չի տեսել, բայց չի ասում, թե չի եղել:
Հարցին՝ 96-ից սկսած իշխանության թեկնածո՞ւն է հաղթել, պատասխանեց. «Վազգեն Մանուկյանը որ հաղթեց, իր հաղթանակի տերը պետք է լիներ, եթե չկարողացավ, ինչպե՞ս պետք է երկիր ղեկավարեր»:
Մեր այն դիտարկմանը՝ պահանջատեր հասարակություն կարծես ինքը չի սիրում, ասաց. «Ես պահանջատեր եմ, ես համամարդկային եմ պահանջում»:
Նա անդրադարձավ նաև Երևանի արտգործնախարարության շենքին՝ նշելով, որ ոչ մի վտանգավոր բան չկա. «Ես կլինեմ կռվողների շարքում, եթե հանկարծ շենքի կերպարը փոփոխության ենթարկվի»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































