Վրաստանը առաջիկա 3 ամիսներին կհամաձայնեցնի ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Վրաստան ծրագրի երկրորդ տրանշով ստացվելիք գումարների չափը:
Հիշեցնենք, որ առաջին տրանշով Վրաստանը ստացավ 395 մլն դոլարի օգնություն:
Սկզբում ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Վրաստանին հատկացրել էր 295.3 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, Հայաստանին` մոտ 250 մլն դոլարի դրամաշնորհ, սակայն 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի դրամաշնորհից սառեցվեց մոտ 70 մլն դոլար, իսկ 2008թ. օգոստոսյան վրաց-օսական պատերազմից հետո Վրաստանի դրամաշնորհն ավելացվեց ևս 100 մլն-ով, որով 295.3 մլն-ը վերածվեց 395.3 մլն-ի։
Մոտ երեք շաբաթ առաջ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտարարել էր, որ երկրորդ տրանշի գումարի վերաբերյալ խոսակցությունները 150-200 մլն դոլարի շուրջ են: «Դա ներառում է Բաթումում ամերիկյան համալսարանի կառուցումը, Գոդերձի անցումի ճանապարհի շինարարությունը, որը կմիացնի Սամցխե-Ջավախքը և Հայաստանը վրացական սևծովյան Բաթումի նավահանգստի հետ: Բայց այս ծրագրերը դեռ չեն համաձայնեցվել»,- հայտարարել էր Վրաստանի վարչապետը:









































