Friday, 26 06 2026
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

Օմբուդսմենը պատասխանել է իր տարեկան զեկույցով վրդովված պետական պաշտոնյաներին

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պատասխանել է իր տարեկան զեկույցով վրդովված պետական պաշտոնյաներին:

«Շարունակում ենք ստանալ գրեթե միանման արձագանքներ բոլոր այն պետական մարմիններից, որտեղ ոչ միայն կան լրջագույն թերացումներ, այլև քննադատության նկատմամբ էական անհանդուրժողականություն: Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված, իրավախախտումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը առավել գեղեցիկ և անթերի մատուցելով:

Ավելին՝ առանձին գերատեսչություններ միմյանց հետ մրցակցում են, թե ով ավելի խորամանկ և ստեղծագործ եղանակով կպախարակի իրենց այդքան ցավեցրած տարեկան զեկույցը: Նրանք գրեթե միաբերան պահանջում են փաստեր և ապացույցներ Օմբուդսմենի բարձրացված համակարգային խնդիրների վերաբերյալ: Բոլոր այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կարդալ օմբուդսմենների գործունեությունը կարգավորող Փարիզյան սկզբունքները, մեր Սահմանադրության և օրենսդրության համապատասխան հոդվածները, ուսումնասիրել տարբեր երկրների օմբուդսմենների զեկույցները, ինչպես նաև վերհիշել բազմաթիվ իրավապաշտպան կառույցների համանման զեկույցները: Դրանցից և ոչ մեկում ընդհանրացումները, ամփոփումները, համակարգային խնդիրների վերհանումները չեն արվում քրեական դատարանին հատուկ ապացույցներով:

Նորից կրկնում ենք ոչ տեղյակ հանրության և առանձին պաշտոնյաների համար: Օմբուդսմենի զեկույցը հիմնված է տարվա ընթացքում ստացված բողոքների, մամուլում եղած և չհերքված հրապարակումների, հասարակական կազմակերպությունների տեղեկությունների, առանձին ոլորտների հետ սերտորեն առնչված անհատների հետ գաղտնի հարցազրույցների վրա: Ճիշտ նույն աղբյուրներից են օգտվում աշխարհի բոլոր օմբուդսմենները, և ճիշտ նույն ինդուկցիոն մեթոդով են մասնավոր դեպքերից դուրս բերում համընդհանուր խնդիրներ:

Նորից հայտարարում ենք, որ առանձին պաշտոնյաների մոլորեցնող ու դեմագոգիկ պաշտոնական հակադարձումները, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում Օմբուդսմենի դեմ պատվիրված գռեհիկ հարձակումները չեն փոխելու այն ցավալի ճշմարտությունը, որ մենք հրապարակում ենք յուրաքանչյուր ոլորտի մասին: Փոխվելու է այդ ոլորտի վիճակը, եթե ոլորտը ղեկավարում է լայնախոհ և բանիմաց առաջնորդ: Այլապես, հուսանք, փոխվելու են մարդիկ, որոնք ոչ միայն դեռևս արդյունավետ չեն կարողացել լուծել իրենց ոլորտում առկա խնդիրները, այլև ի վիճակի չեն քննադատությունը ընկալել ողջամտորեն և բարելավել իրենց աշխատանքը:

Եվ վերջում, իրենց ոլորտներում կոռուպցիոն և ապօրինի դրսևորումների մասին այդքան անտեղյակ պաշտոնյաներին հուսանք շուտով կօգնեն Հայաստանի Ոստիկանության և ԱԱԾ օպերատիվ-հետախուզական ու քննչական ծառայությունները: Զուգահեռաբար այդ պաշտոնյաները մեր կողմից բարձրացված խնդիրների մասին բազմաթիվ տեղեկություններ կարող են ստանալ իրենց ոլորտների հետ թեկուզ հպանցիկ ծանոթություն ունեցած գրեթե յուրաքանչյուր քաղաքացուց, եթե այդ քաղաքացիները իրենց էլ վստահեն և չվախենան այդ պաշտոնյաների վրեժխնդրությունից:
Հարգանքով, համբերությամբ, բոլոր հարձակումներին դիմագրավելու պատրաստակամությամբ՝

Կարեն Անդրեասյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան»

Հ.Գ. Զեկույցների հրապարակման առումով մենք դեռ միայն կես ճանապարհին ենք և մինչև ապրիլի 29-ը ես այլևս չեմ արձագանքի այս թեմայով պետական մարմինների պաշտոնական և պատվիրված հարձակումներին: Այս օրերին զեկույցն ամբողջությամբ կներկայացվի ՀՀ Ազգային ժողով, որտեղ ըստ օրենքի այն պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում: Կլինի նաև մամլո ասուլիս, որի ընթացքում բոլոր հարցադրումներին կտրվեն ավելի մանրմասն և համարժեք պատասխաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում