Վաղը չէ մյուս օրը Ճապոնիան կհիշի դարի ողբերգության զոհերին, որը պատմության մեջ է մտել որպես միջուկային զենքի կիրառման առաջին և միակ դեպք: «Փոքրիկ» ատոմային ռումբը նետվել է Հիրոսիմայի վրա 1945-ի օգոստոսի 6-ին, իսկ «Գիրուկ» ատոմային ռումբը`երեք օր անց`օգոստոսի 9-ին`Նագասակիի վրա, գրում է Korrespondent.net-ը:
Հերոսիմայի և Նագասակիի`ԱՄՆ-ի կողմից ռմբակոծվելուց 70 տարի անց NHK ռադիոկայանը սոցիալական հետազոտություն է իրականացրել, որը ցույց է տվել, որ ճապոնացիների 70 տոկոսը չգիտի այդ երկու հարձակումների ճշգրիտ օրը:
Հիրոսիմայում զոհերի թիվը եղել է 70-80 հազար, իսկ 1945-ի ավարտին,կապված ռադիոկատվ վարակման և այլ ազդեցությունների հետ, հասել 90-166 հազարի:
Նագասակիում 1945-ի ավարտին զոհերի թիվը կազմել է 60-80 հազար: