«Առաջին լրատվականի» տեղեկություններով, քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը որոշում է կայացրել մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտել Հայ ազգային կոնգրեսի համակիր, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանին: Նրան քիչ առաջ բաց են թողել դատարանի դահլիճից:
Ս.Խաչատրյանը մեղադրվում էր 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը` մարտի 15-ին:
Լուսանկարը` Epress-ի: