Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ խոսնակ Դավիթ Բաքրաձեի գլխավորությամբ, նոյեմբերի 12-16-ը կգտնվի Վարշավայում, որտեղ այդ ընթացքում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն: Նա նշել է, որ նիստին մոտ 300 պատգամավորներ են մասնակցելու` ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրներից: