Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են 10 նոր գենետիկ շեղումներ, որոնք կարող են մեծացնել կարճատեսության առաջացման ռիսկը: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են PLoS ONE ամսագրում:
Կարճատեսություն կամ միոպատիա կարող է առաջանալ տարբեր պատճառերով: Մասնագետները ուսումնասիրել են եվրոպական ծագմամբ ավելի քան 45 հազար մարդկանց գենետիկ տվյալներն ու հայտնաբերել կարճատեսության համար «մեղավոր» 22 «թեկնածու-գեներ»: Դրանք կապված են հենց աչքի, նեյրոնային կապերի և տեսողական ցիկլի վաղ զարգացման և աչքի ընդհանուր մորֆոլոգիայի հետ:
Ավելի վաղ նման հետազոտություն էին կատարել Ռոտերդամի «Էրազմա» բժշկական կենտրոնի մասնագետները, որոնց աշխատանքի արդյունքը հրապարակվել է Nature Genetics ամսագրում:
Արդյունքում նրանք հայտնաբերել էին կարճատեսության համար պատասխանատու 24 գեն: Դրանք մասամբ համընկնում են ամերիկացի գիտնականների (23andMe ընկերության մասնագետներ) հայտնաբերած գեների հետ, այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ հայտնաբերվել է 10 նոր գեն:












































