Thursday, 11 06 2026
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով

Սահմանադրական դատարանը պատժեց Հովիկ Աբրահամյանին

Ինչպես և սպասվում էր, Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժեց նախագահական ընտրությունները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանին և Անդրիաս Ղուկասյանին, որոնք նախագահի թեկնածուներ էին և ընտրություններից հետո դիմել էին դատարան: Սահմանադրական դատարանը որոշեց, որ նախագահական ընտրությունները օրինական են, սահմանադրական և ԿԸՀ որոշումը մնում է ուժի մեջ: Համաձայն այդ որոշման` ձայների 58 տոկոսով հաղթել է Սերժ Սարգսյանը, իսկ ձայների 37 տոկոսով երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ահա և վերջ, ինչպես ասում են: Ընտրությունների օրինականությունը, ընտրակեղծիքները վիճարկելու, այսպես ասած, իրավական ճանապարհները կարծեք թե սպառվեցին և այլևս մնում են միայն քաղաքական ճանապարհները, որոնցով պետք է գնա Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, ոչ միայն դիմել էր Սահմանադրական դատարան, այլ ընտրություններից հետո պարբերաբար հանրահավաքներ է անցկացնում, իսկ մարտի 10-ից էլ հայտարարել է հացադուլ` նշելով, որ Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով: Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր մնացել է միայն քաղաքական ճանապարհը: Հացադուլից բացի, ի±նչ քայլեր են սպասվում այստեղ: Սրանք առայժմ այնքան էլ պարզ չեն: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է այլընտրանքային կառավարություն ձևավորելու մտադրության մասին, սակայն այդ ուղղությամբ քայլեր դեռ չեն արվել: Միգուցե առաջին քայլերը կլինեն այսօր կայանալիք հանրահավաքի ընթացքում, կամ այդ ընթացքում կլինեն հայտարարություններ առաջին քայլերի ժամանակացույցի և բնույթի մասին:

Այսպես, թե այնպես, Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, պետք է պատրաստ լիներ ՍԴ այս որոշմանը, և նրա համար անակնկալ ոչինչ չպետք է լինի, հետևաբար չպետք է լինի հընթացս որոշումների անհրաժեշտություն, այլ ընդամենը պետք է անցնել նախապես պլանավորած հաջորդ քայլին: Առանցքայինն առայժմ շարունակում է մնալ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, որն իհարկե ակնհայտորեն ոչ կոմֆորտ վիճակ է ստեղծել իշխանությունների համար: Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումով իրավիճակը ոչ միայն չի հանգուցալուծվում, այլ գուցե նույնիսկ առավել ցցուն է դառնում քաղաքական խնդիրը: Միգուցե իշխանությունները հանելով հարցի իրավական կողմը՝ ՍԴ որոշմամբ, կփորձեն իրավիճակը հանգուցալուծել քաղաքական բանակցությունների, թեև հնարավոր է նաև պարզապես բանսարկությունների միջոցով:

Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը չանցավ առանց որևէ հետաքրքրական մեսիջի: Դատարանը անվավեր էր ճանաչել Արտաշատի թիվ 17/05 ընտրատարածքի ընտրության արդյունքները: Սա ակնհայտորեն հարված է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին, որի հայրենի բնօրրանն է Արտաշատը: Փաստորեն, ՍԴ-ի մակարդակով այդ բնօրրանը «երկուս», իսկ գուցե նույնիսկ «մեկ» է ստանում ընտրությունների համար: Իրականում այդ «մեկը» ստանում է Հովիկ Աբրահամյանը և ըստ էության` ոչ միայն 17/05-ի կամ միայն Արտաշատի, այլ պարզապես ի դեմս դրա ընդհանուր ընտրական պրոցեսի համար, որը հայաստանյան նախագահական ընտրությունների պատմության մեջ երևի թե ամենավատն էր իշխանության թեկնածուների կամպանիաների շարքում:

Սերժ Սարգսյանի զայրույթը սույն կապակցությամբ, ամենայն հավանականությամբ, բավական մեծ է, եթե նա որոշել է այն արտահայտել մինչև անգամ Սահմանադրական դատարանի մակարդակով` երևի Հովիկ Աբրահամյանին հասկացնելով, որ խոսքը այս անգամ ոչ թե նկատողության, այլ դատավճռի մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում